Հնդկաստանում Մերկելը կրկին նստած է լսել օրհներգերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվելու ընթացքում նստած է լսել երկու երկրների ազգային օրհներգերը, հակառակ արարողակարգի։

Հնդկաստանի ու Գերմանիայի ազգային օրհներգերի հնչելու ընթացքում կանցլերը նստած է եղել ոչ բարձր պատվանդանին աթոռին՝ ձեռքերը ծնկներին ծալած։ Մերկելի լուսանկարները շատ արագ հայտնվել են համացանցում։

«Այս հանգամանքը ֆորս-մաժոր չէր։ Գերմանական կողմը նախապես դիմել էր մեզ՝ արարողությունն այդպես անցկացնելու համար»,-ասել է Հնդկաստանի ԱԳՆ անանուն ներկայացուցիչը։

Ըստ նրա, Մերկելին անհանգստացրել են  առողջական խնդիրները։

Վերջին ամիսներին օտարերկրյա որոշ պետությունների ղեկավարների՝ Գերմանիա կատարած այցերի ընթացքում կանցլերը, Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ, պետական օրհներգերը լսել է աթոռին նստած։

Տեսանյութեր

Live

Լրահոս