ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման մերժումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրա որդի՝ Լևոն Քոչարյանը, անդրադարձել է դատարանի որոշմանը, համաձայն որի՝ հայրը մնաց կալանքի տակ։
«Ինձ համար սպասելի էր, կանխատեսելի էր: Այս դատավորից ոչ մի ակնկալիք պետք չէ ունենալ արդարադատության իրականացման հարցում: Ոչ մի վայրկյան չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որշման վրա», - ասել է Լևոն Քոչարյանը:
Նախքան ճեպազրույցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։