ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում այսօր` նոյեմբերի 20-ին, 110 տարեկան հասակում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը:
Նշենք, որ Գունյա Մարկոսյանը 5 տարեկան հասակում Կարսի Նախիջեւան գյուղից է գաղթել եւ բնակություն հաստատել Թաթուլ գյուղում:
Նշենք, որ նա 2015 թվականին նախագահի կողմից պարգեւատրել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամով եւ 1 մլն դրամով: