ՀՀ վարչապետի՝ Իտալիա կատարած այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

պն

ՀՀ վարչապետի՝ Իտալիա կայացած այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Մասնավորապես ստորագրվել են Հայաստանի և Իտալիայի միջև քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959թ-ի ապրիլի 20-ի Եվրոպական կոնվենցիայի կիրարկումը դյուրացնելու մասին համաձայնագիրը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։

Հայկական կողմից փաստաթղթերի փոխանակմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Իտալական կողմից՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոն։