Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է․ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Արցախ

Արցախի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացում պրակտիկ նշանակություն ունի, այդ մասին հստակ ասվել է։ Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման գործընթացին, այս մասին լրագրողներինյցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս անբնական պայմաններում մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել, և ես իմ գործընկերոջ՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ: Արդյունքում բանակցային գործընթացում ենք լինում նաև Արցախի հետ, ինչը պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է, և Արցախի ներգրավումը ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության այն մասին, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Մնացականյանը նշել է, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է․

«Իրողություն է, որը ընդունվել է և արտահայտվել տարբեր առիթներով. վերջին անգամ նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից, բայց նաև այնպես չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների համար նույնչափ ընկալելի չէ: Սա իրողություն է, որից խուսափելն անհնար է»։

Սահմանային իրավիճակի և հայկական կողմի զոհերին ու վիրավորներին մասին նախարարն ասել է, որ գործողությունները, որոնք էսկալյացիայի ռիսկերի նվազեցում կբերեն, մնում են գերակայություն և  բանակցային փաթեթի կարևոր մաս են: