Փարիզյան գագաթաժողովում հաղթողներ կամ պարտվողներ չկան․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճիշտ չի համարում խոսել Փարիզում դեկտեմբերի 9-ին նորմանդական ձեւաչափով գագաթաժողովի ժամանակ հաղթողների կամ պարտվողների մասին։

«Այստեղ տեղին չէ խոսել այն մասին, թե ով է հաղթողը, կամ ով է տանուլ տվել այս գագաթաժողովում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին,- բոլորը մեկ նպատակ էին հետապնդում՝ վերսկսել «նորմանդական ձեւաչափի» աշխատանքը երկարատեւ ընդմիջումից հետո, եւ վերսկսել Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման իրական ջանքերը»։

«Որոշակի քայլեր, կարեւոր քայլեր արվել են այս ուղղությամբ, բայց ավելին դեռ պետք է արվի»,- համոզմունք է հայտնել Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։