ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահի խորհրդականները կժամանեն Հայաստան՝ մասնակցելու միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Ժամանելու են եվրասիական, եվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններ: Նպատակը Հայաստանի ներդրումային միջավայրին ծանոթանալն է, նոր բիզնես կապեր ստեղծելը, նախկինում ձեռք բերված կապերն ու բիզնես նախագծերը ամրապնդելը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ԱՄՆ նախագահի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին: Հրավերի հեղինակը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է։