Գեորգի Կուտոյանը ուժեղ անձնավորություն էր․ Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

«Գեորգի Կուտոյան ուժեղ անձնավորություն էր, շատ կիրթ, պատրաստված, խորը գիտելիքներ ուներ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Ինչպես, ավելի վաղ հայտնել էինք Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Նրա դին հայտնաբերել է կինը: Դեպքի վայրում իրավապահները զենք են հայտնաբերել: Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։

Տեսանյութեր

Live

Լրահոս