Ռուսաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի ախտորոշման միջոցներ է փոխանցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

վիրուս

«Ria.ru» գործակալությունը գրում է, որ ՌԴ իշխանությունն անվերադարձ ԵԱՏՄ-ին և ԱՊՀ անդամ պետություններին է փոխանցել սեփական արտադրության լաբորատոր միջոցները, որոնք նախատեսված են նոր 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար:

Ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված ռուսական թեստ-համակարգերի անհրաժեշտ քանակ էր փոխանցվել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ուզբեկստանին:

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության հայտարարությունում ասվում է, որ քայլն իրականացվում է հարևան պետություններում վարակային հիվանդությունների սպառնալիքների դեմ պայքարի ներուժն ամրապնդելու նպատակով:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի: Միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք: