ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում տեղեկացրել է, որ վերջին օրերին հիվանդության պատճառով բացակայած աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի։
«Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար.
1. հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի, կզրոյացվեն մեխանիկորեն,
2. փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»:
Մանրամասները՝ տեսանյութում։