«Բարսելոնան» աշխատանքները դադարեցրեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News       

Բարսելոնա

Կատալոնական «Բարսելոնա» աշխատանքները ժամանակավորապես կդադարեցնի։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

 Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ բոլոր մրցաշարերը դադարեցվում են։  Աշխատանքները վերսկսելու մասին որոշում կլինի իրավիճակի փոփոխությունից հետո։

Մարտի 13-ից դադարեցվել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի մրցաշարերը։

Հայաստանի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնությունները հետաձգվել են։

Բունդես լիգայի առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Դրանից հետո առաջնությունը երկու շաբաթով կդադարեցվի։

Աշխարհում վարակակիրների թիվը 138 հազար 903 է, մահացածներինը՝ 5112, հիվանդությունից բուժվել է 70 հազար 694 մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է աշխարահի 133 երկրում։