Լիտվան փակեց մուտքն օտարերկրացիների համար․ ԵՄ-ի հետ սահմանի հսկողությունը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

կորոն

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Լիտվայի ներքին գործերի նախարար Ռիմա Տամաշյունենեյի հայտարարությանը, գրում է, որ Լիտվան, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում Եվրոպական Միության հետ սահմանային հսկողությունը: 

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ վերականգնվում է Լեհաստանի և Լատվիայի սահմանային հսկողությունը, ինչպես նաև փակվում է մուտքը օտարերկրացիների համար»,- ասել է Տամաշյունենեն:

Սահմանափակումները դեռևս չեն տարածվի բեռնափոխադրումների վրա: Լիտվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք:

Նշենք, որ Հայաստանը ևս ժամանակավորապես փակել է սահմանները Իրանի և Վրաստանի հետ։