Կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտություն կա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

կորոնավիրուս

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, բուժվել, սակայն չեն իմացել այդ մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Իրավիճակը վերլուծելով հասկանում եմ, որ շատ քաղաքացիներ հիվանդանում են ու առողջանում են՝ դրա մասին չկռահելով: Սրա մասին մեզ հուշում է նաև մեր ախտորոշված դեպքերի վիճակը: Դեպքերի 90%-ը կա՛մ ջերմություն չունի, կա՛մ ցածր ջերմություն ունի: Ըստ ամենայնի, կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, այս ընթացքում բուժվել են, բայց իրենք չգիտեն, որ հիվանդացել ու բուժվել են»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ պետք է փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, դրան վերաբերվենք, որպես մի հիվանդության, որը բավական վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես գրիպը: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի տարիքով մեր սիրելի ծնողներին, տատիկներին ու պապիկներին ուշադիր լինելը»,- նշեց վարչապետը: