Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացվել են. Լուսինե Պարոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման են հիմա ենթարկվել։ Այս մասին ԱԻՆ-ում հայտարարել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

Հաստատված դեպքերի բոլոր կոնտակտներին մեկուսացրել ենք արդեն. մի մասը Ծաղկաձորում, մի մասը Դիլիջանում։

Իտալացու կոնտակտներն իրենց շենքում են մեկուսացված կամ մի մասն էլ ինքնամեկուսացված են։

Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման են հիմա ենթարկվել։ Իրենք անընդհատ մեզ հետ կապի մեջ են։ Մեր աշխատակիցները ամեն օր զանգում եւ ճշտում են իրենց առողջական վիճակը»։