Կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ կա, մեկուսացումից հետո էլ պետք է սահմանակել շփումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Կորոնավիրուսի նոր ալիքի վտանգը մեծ է, եթե մեկուսացումից դուրս գալուց հետո մարդիկ կտրուկ ավելացնեն շփումները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։

Բժշկի խոսքով՝ այս պահին դժվար է ասել՝ համավարակի պիկին հասել ենք, թե ոչ, սակայն իրավիճակն առայժմ վերահսկելի է:

Ըստ նրա՝ մարդկանց զգոնությունը թուլացել է, և եթե ժամանակի ընթացքում վարակի հսկողությունը դուրս գա չափերից, բժիշկները ստիպված կլինեն բուժել միայն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։

Պարոնյանը նշում է, որ աշխարհի տարբեր երկրների համեմատությամբ ՀՀ-ում վիրուսի տեմպերն ու մահացվածությունը բարձր չէ և տաք եղանակին կնահանջի։

Շարունակությունը՝ տեսանյութում։