ԵՊՀ-ն 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեպ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

կորոնավիրուս

ԵՊՀ-ն աջակցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:

ԵՊՀ-ն հիշեցնում և հորդորում է անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները: