Մոսկվայում COVID-ի պատճառով ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվել. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

կորոնա
«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, հայտնում է, որ Մոսկվայի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից, մարտի 30-ից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվել:

Աղբյուրը նշում է նաև, որ բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի գնալու, եթե տվյալ անձը ստիպված է գնալ աշխատանքի, մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու և բնակության վայրից 100 մետր հեռավորությամբ ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար:  

Նշենք, որ Ռուսաստանում, ըստ վերջին տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թիվը 1500 է, որից 9 մարդ մահացել է, 64-ը՝ ապաքինվել: