Կորոնավիրուսից մահացել է իտալացի լեգենդար դիզայներ Սերջիո Ռոսին. Vogue

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

սերջիո

Մահացել է իտալացի դիզայներ Սերջիո Ռոսին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։

Դիզայները վարակվել էր կորոնավիրուսով, ենթադրվում է, որ մահվան պատճառը հենց այդ հիվանդությունն է եղել: Ռոսին մահացել է ապրիլի 2-ին, 84 տարեկան հասակում, Իտալիայի Չեզենա քաղաքում։ 

Սերժիո Ռոսին Իտալիայում հիմնել է Sergio Rossi համանուն ապրանքանիշը 1950-ականների կեսերին: Մինչև 2015 թվականը՝ ապրանքանիշը պատկանում էր ֆրանսիական Kering կորպորացիային։ Ներկայումս նրա գլխավոր տնօրենն է Ռիկարդո Շիուտտոն (Riccardo Sciutto)։