Իրանում COVID-19-ով վարակակիրների թիվն ավելացել է 2.364-ով, ապաքինվածների թիվը՝ 2.279-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

կորոնա

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 7-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.364-ով՝ ընդհանուր կազմելով 171.789: Մեկ օրում երկրում գրանցվել է մահվան 72 դեպք. hիվանդության բռնկումից ի վեր, COVID-19-ից զոհվել է 8.291 մարդ:

Ծանր վիճակում է գտնվում 2.596 անձ:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 2.279-ով: Ընդհանուր առմամբ՝ երկրում ապաքինվել է 134.349-ը:

Մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 1.084.857 թեստավորում:

--0-- ՍՊ