Victoria's Secret-ի հայտնի մոդելի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Instagram

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ՄՈԴԵԵԼ

Բրիտանացի մոդել Ալեքսինա Գրեմը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Գրեմի ինսթագրամյան էջից: Մոդելն վարակվելուց հետո անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել։ Նա ներկայացրել է, թե ինչ ձևով է արտահայտվել հիվանդությունն իր օրգանիզմում:

«Առաջին օրը ես փսխում էի, ունեի դիարեա։ Տենդ սկսվեց, իսկ հետո, երբ քնած էի, ուժեղ դող սկսվեց։ Գլուխս պտտվում էր, դժվար է շնչել»։

Մոդելը նկարագրել է, որ ախտանիշների ընթացքում չի կարողացել ճիշտ նախադասություններ արտահայտել, չի կարողացել ինքնուրույն լվացվել, ուտելուց ունեցել է դժվարություններ:

Նա դիմել է բոլորին՝ որպեսզի մեկուսանան և գտնվեն բժիշկների հսկողության տակ:

«Ես տեսնում եմ, որոշ մարդիկ այս հիվանդությանը լուրջ չեն վերաբերվում»,- հավելել է Գրեմը: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին՝ բարի նամակների և մտահոգության համար: