Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է «Դոմոդեդովո»-ի՝ այս պահի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

դեսպանություն

Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում են դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանն ու դեսպանության աշխատակիցները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ ֆեյսբուքյան իր էջում:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանում  է քաղաքացիների հարցերին։ Դեպի Երևան չարտերային թռիչքը նախատեսված է ժամը 15։40-ին»,- ասված է հայտարարության մեջ։