Իշխանության վրա հարձակումներն ու քննադատությունը ցիկլիկ բնույթ ունեն. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն, ընդհանուր առմամբ, լավ է գնահատում Հայաստանում այս օրերին կիրառվող հեռավար կրթության մեխանիզմը, բայց նշում է՝ խնդիր ու հարցեր կան, որոնք պետք է լուծել, հետագայում էլ ավելի որակյալ ուսուցում կազմակերպելու համար: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հեռավար կրթության խնդիրներից է նաև էլեկտրոնային սարքավորումների բացակայությունը կամ դրանց սակավությունը:

Հովհաննիսյանը կարծում է, որ պաշտոնյաների պարգևատրումների թեման, որ այս օրերին նորից ակտուալ է, մանիպուլյացիայի հետևանք է: «Իշխանության վրա հարձակումներն ու քննադատությունը ցիկլիկ բնույթ ունեն: Եվ եթե պաշտոնյաներն այդ կեղծ լուրերը հերքելով զբաղվեն, ապա հիմնական գործով զբաղվելու ժամանակ չեն ունենա»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս