Իշխանությունն ուժեղ ընդդիմություն չունի, սուր, չանձնավորված քննադատություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այն տեսակետին է, որ հանրակրթության մասին նոր չափորոշիչների շուրջ ծավալված դիսկուրսը սխալ ուղղույթյամբ է գնացել: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով «Գրականություն» առարկայից «հայ» որոշիչը հանել-չհանելու հարցին, նշեց՝ դիսկուրսը, որ «եթե «հայ» բառը չեղավ, ուրեմն՝ հայրենասիրություն չկա», կեղծ է:

Խոսելով քաղաքական դաշտում տիրող ընդհանուր իրավիճակից՝ Հովհաննիսյանն արձանագրեց. «Դաշտում չկա որևէ մեկը, որը համաժողովրդական շարժում սկսելու ռեսուրս ունենա: Իշխանությունն ուժեղ ընդդիմություն չունի, սուր, չանձնավորված քննադատություն չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս