Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը ՀՀ արդարադատական համակարգի որոշելիքն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

«Երբ պետք էր, մենք Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրել ենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

««Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց հայտարարությամբ հանդես է եկել, մենք դիմել էինք դատախազությանը խափանման միջոցի փոփոխության առումով, ստորագրություններ էին հավաքվել։

Բայց այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել։ Երբ պետք էր, մենք հայտարարել ենք, մեր կողմից միջնորդություն եղել է, բայց այսօր կա ՀՀ արդարադատական համակարգ, ու նրանց որոշելիքն է. ես չեմ ուզում գնահատական տալ ՀՀ արդարադատական համակարգի գործունեությանը», - նշեց Արցախի նախագահը: