Թրամփը սպառնում է ընդմիջել Կոնգրեսի աշխատանքը

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News     

Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ժամանակավոր ընդմիջել Կոնգրեսի աշխատանքը, քանզի օրենսդիրները չեն հաստատում իր վարչակազմի կողմից առաջադրված մի շարք բարձրաստիճան պաշտոնների թեկնածուների, այդ թվում եւ «Ամերիկայի Ձայն»-ը վերահսկող անկախ գործակալության ղեկավարի թեկնածությունը:

«Ես հզոր լիազորություններ ունեմ», - հայտարարել է Թրամփը՝ հղում անելով ԱՄՆ-ի Սահմանադրության երկրորդ հոդվածին, որը նախագահին թույլ է տալիս «արտահերթ իրավիճակում» ժամանակավորապես ընդմիջել Կոնգրեսի երկու պալատների աշխատանքը:

«Սենատը պետք է կատարի իր պարտականությունը և քվեարկի իմ առաջադրած թեկնածուների օգտին, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ գործադրել իմ սահմանադրական իրավունքը՝ առաջադրված թեկնածուներին հաստատելու համար», - ասում է Թրամփը: - «Մենք ունենք հսկայական թվով մարդիկ, որոնք պետք է միանան կառավարությանը: Եվ այսօր ավելի քան երբևէ վիրուսի պատճառով նրանք անհրաժեշտ են»:

Սահմանադրությունը պահանջում է, որ վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնների թեկնածուներ հաստատվեն Սենատում մեծամասնության ձայներով: Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ Կոնգրեսը նիստ չի ապահովում, նախագահը կարող է կատարել «հատուկ նշանակում»:

Որեւէ նախագահ մինչ օրս չի գործադրել Կոնգրեսի աշխատանքը ընդմիջելու հատուկ իրավասությունը, որն ընձեռում է Սահմանադրության II հոդվածի 3-րդ մասը:

«Հնարավոր է, որ դա նախկինում չի իրականացվել, ոչ ոք նույնիսկ համոզված չէ, թե արդյոք դա արվել է», - ասել է Թրամփը ճեպազրույցի ընթացքում: - «Բայց մենք դա անելու ենք: Մենք ունենք այս մարդկանց կարիքը: Այս ճգնաժամը հաղթահարելու համար մեզ պետք են մարդիկ, և մենք այլևս չենք ուզում այս քաղաքական խաղերը խաղալ»:

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մայքլ Փաքը, որին Թրամփն ընտրել է ԱՄՆ-ի Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը ղեկավարելու համար, այն 15 բարձրաստիճան թեկնածուներից մեկն է, որոնք սպասում են Սենատի հաստատմանը: Թրամփը թեկնածուների շարքում վկայակոչել է նաեւ Փաքի անունը:

Փաքի առաջադրումը «երկու տարի է տեղից չի շարժվում՝ մնալով հանձնաժողովի օրակարգում, ինչը թույլ չի տալիս մեզ կառավարել «Ամերիկայի Ձայնը», որը շատ կարևոր հարց է», - ասել է ԱՄՆ-ի նախագահը: - «Եթե լսել եք, թե ինչ է դուրս գալիս «Ամերիկայի Ձայնից»՝ պարզապես զզվելի է: Մեր երկրի հանդեպ նրանց ասածը զզվելի է: Մինչդեռ, Մայքլ Փաքը կգար ու հրաշալի աշխատանք կաներ, բայց նա արդեն երկու տարի սպասում է. նրա թեկնածության հաստատման հարցը տեղից չի շարժվում»:

«Ամերիկայի Ձայն»-ի պատասխանը

«Ամերիկայի Ձայն»-ի ղեկավարությունն ի պատասխան մերժում է Թրամփի քննադատությունը.

«Ավելի քան 75 տարի «Ամերիկայի Ձայն»-ը հետևել է իր առաքելությանը` աշխարհին պատմելով Ամերիկայի մասին՝ հիմնվելով օբյեկտիվ, փաստերի վրա հիմնված տեղեկատվությամբ աշխարհի այն երկրներում որտեղ այն հասանելի չէ: Մենք հավատում ենք այս առաքելությանը մենք շարունակում են հետեւել այս առաքելությանը եւ մենք պաշտպանված ենք խոսքի ազատության իրավունքով», - իր հայտարարության մեջ նշել է «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթը: - «Ես հավատում եմ այդ առաքելությանը: Դատելով մեր լսարանի արձանգանքից եւ մեր նկատմաբ դրա վստահությանն ականատես լինելով` աշխարհը հավատում է մեր առաքելությանը: Դա ծանր աշխատանք է, կարևոր աշխատանք, այժմ ավելի քան երբեւէ»:

Բենեթը նշանակվել է իր պաշտոնին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից և ղեկավարում է «Ամերիկայի Ձայն»-ը արդեն չորս տարի: Փորձառու լրագրող և Պուլիցերի մրցանակակիր, Ամանդա Բենեթը «Ամերիկայի Ձայն»-ի 75 տարվա պատմության ընթացքում 29-րդ տնօրենն է:

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը կոշտ քննադատության ենթարկեց «Ամերիկայի Ձայն»-ը, որը The New York Times-ը որակեց «տարօրինակ քայլ»:

Հակասություններ Չինաստանի լուսաբանման շուրջ

Թրամփի սոցիալական լրատվամիջոցների տնօրեն Դան Սկավինո Կրտսերը գրել էր, որ Ամերիկայի հարկատուները վճարում են Չինաստանի «քարոզչության տարածման համար՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի Ձայն»-ի միջոցով»: Որպես օրինակ նա մեջբերել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից Twitter-ում տարածած Associated Press գործակալության տեսանյութը: Տեսանյութում ցուցադրվել է լուսային շոու, որը տեղի էր ունեցել Վուհան քաղաքում անցյալ շաբաթ եւ նշվել է, որ քաղաքը, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19-ը, վերաբացվել է:

Ժամեր անց, Սպիտակ տունն իր կայքում մեղադրեց «Ամերիկայի Ձայն»-ին՝ «կոմունիստական կառավարության վիճակագրության հիման վրա գրաֆիկա ստեղծելու համար՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը Ամերիկայի հետ համեմատության մեջ դնելով»: Իրականում «Ամերիկայի Ձայն»-ն օգտագործում է հարգված աղբյուր՝ Ջոնս Հոփկինսի Համալսարանի տվյալները՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ու դրանից մահացածների թվերին հետևելու համար:

«Ամերիկայի Ձայն»-ը հաճախ խոսում է Ամերիկայի հակառակորդների, ոչ թե դրա քաղաքացիների կողմից», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Այս կապակցությամբ New York Times-ը նշում է, որ «75 տարվա պատմություն ունեցող հեռարձակողի դեմ մեղադրանքներն այնքան սուր էին, որ որոշ ընթերցողներ անհանգստացան, թե հնարավոր է հաքերներն են ներթափանցել Սպիտակ տան կայք»:

Բենեթը պատասխանել էր քննադատությանը հայտարարության տեսքով, նշելով, որ «Ամերիկայի Ձայն»-ը լիարժեք լուսաբանում է Չինաստանի ապատեղեկատվությունը եւ միևնույն ժամանակ հաղորդում փաստերը»: Նա ավելացրել է, որ «Ամերիկայի Ձայն»-ը «հերքել է Չինաստանի կառավարության և կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներից ստացվող տեղեկությունների մեծ մասը»: