Գարեգին Բ-ն հոգևորականների ունեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ միասնական աղոթք անելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Գարեգին Բ-ն հոգևորականների ունեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմար կրակի մոտ միասնական աղոթք անելու և հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին՝ պահպանելով սոցիալական տարածությունը:

Ավելի վաղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ դեպի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։