Փաշինյանը մեկնում է Արցախ՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ, այդ մասին տեղեկանում ենք կառավարությունից՝ մասնակցելու Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին:

ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը տեղի կունենա Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնում ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԱԽ քարտուղարն ու մի քանի նախարարներ:

Դահլիճը, որտեղ տեղի է ունենալու նախագահի երդմնակալության արարողությունըմ ախտահանված է: Արարողությունը հեռարձակվել է Հայաստանի 5 հեռուստաընկերությունների ուղիղ եթերով:

Տեսանյութեր

Live

Լրահոս