ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 7113 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 81 մարդ, շարունակում է բուժվել 3842-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3145 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 87 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 39-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 51 հազար 594 քաղաքացի: