Ինչպես է կազմակերպվում COVID-19-ի թեթև դեպքերի բուժումը տնային պայմաններում. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

առողջապահության.նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

COVID-19 թեթև դեպքերի տանը բուժման կազակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին  տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:

«Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի և խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի և խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):

Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաև սամանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել:

Տեսանյութեր

Live

Լրահոս