Իգոր Ղահրամանյանը նշանակվել է ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

հասարակական

ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը: Այդ մասին հայտնում են ՌԴ ԱՆ կայքում:

Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նշենք, որ Ղահրամանյանը Ֆեդերացիայի խորհրդի անդամ է: Զբաղեցրել Է Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: