Նիկոլ Փաշինյանը մեկնել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այդ մասին «Ազատությանը» հայտնել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:

Ղազախստան են մեկնել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Live

Լրահոս