Ժողովուրդը վիրուսին հաղթելու որոշում է կայացրել, անտարբերությունը նահանջել է. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վստահ է՝ ժողովուրդը վիրուսին հաղթելու որոշում է կայացրել, կորոնավիրուսի նկատմամբ եղած նախկին անտարբերությունը նահանջել է: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելը մեզ թույլ կտա, որ վարակը մաքրենք մեր երկրից:

Թեև մենք տաք ժողովուրդ ենք, ասում է պատգամավորը, միմյանց հետ հաճախ ենք ողջագուրվում ու համբուրվում, բայց պետք է գոնե որոշ ժամանակ կարողանանք հրաժարվել դրանից, քանի որ հենց դա է վիրուսին հաղթահարելու գրավականը:

«Եթե վիրուսին հաղթելու որոշում ենք կայացնում՝ կհաղթենք, իրար դեմ դուրս գանք, կպարտվենք: Եվ ես կարծում եմ, որ համավարակը ոչ միայ լակմուսի թուղթ է, այլև՝ դպրոց, եթե դասեր քաղենք, պատվով դուրս կգանք»,- նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ