Հայտնաբերվել է առանց համարանիշի «ԳԱԶ-66». վարորդն ապօրինի հատել էր բոխի, կաղնի, հացենի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

Հունիսի 29-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով «Դսեղ» անտառտնտեսության տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 61-ամյա մի բնակչի 7 խմ փայտանյութով բեռնված` առանց պետհամարանիշի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամեր առաջ Մարց գյուղի հանդամասում բենզասղոցով բոխի, կաղնի և հացենի է հատել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ