Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

երևան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շահառուների շրջանակը հայտնի է:

Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:

Շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են

1. ֆինանսական,
2. ապահովագրական,
3. շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում,
4. կառավարչական մարմիններում,
5. հասարակական կազմակերպություններում,
6. հիմնադրամներում։

Դիմումները պետք է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում:

--00—ԼՄ