Վայոց ձորի մարզում բուժում է ստանում 117 քաղաքացի․ առողջացած անձանց թիվը՝ 63

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

․

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186 դեպք:

Փաստացի բուժում է ստանում 117 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 53 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 64-ը):

Առողջացած անձանց թիվը՝ 63: Մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 369 նմուշառում, վերահսկվել է՝ 1074 մեկուսացված անձ։
Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 6:
❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
- Կրել դիմակ,
- Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
- Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
- Պահպանել սոցիալական հեռավորություն:

--0--ԱՀ