Արարատում 40-ամյա վարորդը «VAZ 2107»-ով մխրճվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

3

Հուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմանում Ավշար գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած «VAZ 2107» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին կայանված, խոտով բարձված տրակտորի կցորդիչին։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

1
1

--00—ԼՄ