Արարատում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու տաղավարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 11-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատերին, կոտրել մի մասը, այնուհետև բախվել երկաթե հովանոցներին և քարե ցայտաղբյուրներին՝ կոտրելով դրանք։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին  տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

1

--00—ԼՄ