Forbes ամսագիրը հրապարակել է իր ամենամյա ցանկը, որում ներառել է նաև Հռիփսիմե Մաթևոսյանը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է իր ամենամյա «30-under-30» ցանկը, որում ներկայացվում են դեռ 30 տարին չբոլորած երիտասարդ ու հաջողակ գործարարները, գիտնականներն ու արտիստները:

Forbes-ը 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառել նաև ԱՄՆ–ում բնակվող Հռիփսիմե Մաթևոսյանին։ 27 տարեկան Հռիփսիմեն Swiftera ընկերության համահիմնադիրն է, ապրում է Նյու Յորքում։

Նրա ղեկավարած ընկերությունը զբաղվում է տեսանկարահանումներով, ընդ որում` այդ նկարահանումներն իրականացվում են այնպիսի բարձրությունից, որին չեն կարող հասնել դրոնները, բայց ավելի ցածր բարձրությունից, քան նկարահանում են արբանյակները:

Այդ տեսանկարահանումների միջոցով ստացած տվյալները վաճառում են ճարտարապետներին, քաղաքային իշխանություններին և այլ պատվիրատուներին: