Պայթյունից տուժածներից որևէ մեկը վիրահատության չի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

հիվանդանոց

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ռայնիսի փողոցում պայթյունից տուժածներից որևէ մեկը վիրահատության չի ենթարկվել ու այս պահի դրությամբ որևէ վիրաբուժական միջամտության չի նախատեսվում։

Ներկա պահին կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին»: 

-- 00—ՄՀ