Թաթարստանում բանդան կտրել է հայ խոհարարի մատները՝ ադրբեջանցուն խոզի միս տալու համար

ասա

Թաթարստանի ոստիկանությունը փնտրում է «ոչ հալալ» ճաշի համար «գանգստերական» հաշվեհարդար կազմակերպած խմբին: Ինչպես հայտնում է kazanfirst.ru-ն, դեպքը տեղի է ունեցել Նաբերեժնիե Չելնի քաղաքում:

Հայ խոհարարը ադրբեջանցի այցելուի առաջ հավի փոխարեն խոզի միս է դրել: Ոստիկանության աշխատակիցները փնտրում են հանգստյան օրերին «Շաուրմա» արագ սննդի կետի տարածքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին: Հաշվեհարդարը տեղի է ունեցել երկու էթնիկ խմբավորումների միջև, իսկ պատճառը եղել է «ոչ հալալ» ուտելիքը:

Ավազակախումբը ներխուժել է սրճարան, աշխատակիցներին գետնին պառկեցրել և հրաձգություն սկսել: Միևնույն ժամանակ ներխուժողները ոչնչացնում էին սրճարանի իրերը: Տեղի ունեցողը արձանագրվել է մեքենաներից մեկի տեսագրման համակարգում

Նախ լսվում են կրակոցներ, ապա կանանց ճիչեր: Այս ամենի պատճառն եղել է այն, որ ադրբեջանցի այցելուն իբր հավի միս է պատվիրել, սակայն դրա փոխարեն հայ խոհարարը կերակրի մեջ խոզի միս է գցել: Հյուրն այդ «վիրավորանքը» չի կարողացել կուլ տալ և մեծ խմբով հարձակվել: Սրճարանը քանդելուց հետո բանդայի անդամները կացնով կտրել են հայ խոհարարի մատները:

 

Քրեական գործ է հարուցվել «Խուլիգանության» հոդվածով. մի քանի մարդ է ձերբակալվել: Մյուսները հետախուզվում են: Նշված հանցանքի համար փնտրվում են 26-ամյա Գեորգի Կոնստանտինովիչ Գալինը, 30-ամյա Դանիլ Վյաչեսլավովիչ Տերենտևը, 23-ամյա Ռամիլ Ռաշիտովիչ Մուստաֆինը և 26-ամյա Մաքսիմ Ալեքսեևիչ Ուշակովը: 

Թաթարստան1

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս