Հայ և ռուս օդաչուները համատեղ վարժանքներ են արել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

օդային վարժանք

Հայաստանի ԶՈւ օդաչուները ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով համատեղ օդային վարժանքներ են արել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազաբազայի օդաչուների հետ։ Այս մասին հայտնում է Razm.info-ն:

Օդաչուները Միգ-29, ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, վայրէջք են կատարել պահեստային աերոդրոմում։

Օդաչուները թռիչքները կատարել են անհատական, զույգերով, օղակի և էսկադրիլայի կազմով։

--00--ԱԹ