Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, ռուս խաղաղապահներն էլ՝ Արցախում՝ անժամկետ․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

29622_eduard-sharmazanov_M

Հայաստանի ու Արցախի շահը պահանջում է, որ ռուսական ռազմաբազան մնա Հայաստանում, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, իսկ ռուս խաղաղապահները՝ Արցախում։
Մի բան հստակեցնենք. ռուս խաղաղապահներն Արցախ հրավերով կամ որեւէ մեկի թույլատրելով չեն եկել։

Եթե այդ պահին ռուս խաղաղապահները չգային, ադրբեջանցիները գրավելու էին Արցախի մնացած մասն ու Հայաստանի հարավային մասը։

Կասկածու՞մ եք։ Մի կասկածեք, փաստերով կապացուցեմ։ Նույն Նիկոլն ուներ այդ մտահոգությունը։ Ու կրկնակի զավեշտ է, որ Նիկոլն ու իր թիմն են խոսում ՌԴ-ի դեմ։

Այսօր միակ պետությունը ոչ թե Հայաստանն է, այլ ՌԴ-ն է՝ դեմ լինելով Արցախի փոխանցմանն Ադրբեջանին։

Հերիք է բամբասեք ու բողոքեք ՌԴ-ից։ ՌԴ-ն ավելի շատ է պաշտպանել Արցախի ու հայության շահը, քան ՀՀ «իշխանությունները»։

Հետեւաբար, խելոք լռվեք ձեր տեղերում ու թուրքական օրակարգ հերիք է առաջ քաշեք։

Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, ռուս խաղաղապահներն էլ՝ Արցախում։ Անժամկետ։

Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը»։

--00—ՅՄ