Աշխարհում վարակակիր է 27,4 միլիոն մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 60 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

աշխարհ

Սեպտեմբերի 8-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27,490,571 է, որից 896,869-ը մահացել է, 19,591,340-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,002,362 է, որից 60,298 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,485,575 վարակման դեպք, որից 193,534-ը մահացել է, 3,758,629-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,533,412 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 4,280,422 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,147,794 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,030,690 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ