Աշխարհում վարակակիր է 27,7 մլն մարդ, ԱՄՆ-ում՝ 6,5, Բրազիլիայում՝ 4,3, Հնդկաստանում՝ 4,1

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

աշխարհ

Սեպտեմբերի 9-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27,740,264 է, որից 901,871-ը մահացել է, 901,871-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,005,106 է, որից 60,393 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,514,231 վարակման դեպք, որից 194,032-ը մահացել է, 3,796,760-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,523,439 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 4,370,128 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,165,124 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,035,789 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ