Վարակվածների թիվն աշխարհում 9,9 մլն է, ակտիվ վարակակիր է 3,9 միլիոնը, 1 %-ի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

Ծանր

Հունիսի 27-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9,910,068 է, որից 496,991-ը մահացել է, 5,360,798-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,994,667 է, որից 57,612 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,552,956 վարակման դեպք, որից 127,640-ը մահացել է, 1,068,703-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,356,613 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,280,054 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (620,794 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 509,446 է: ՌԴ-ում զոհերի թիվը 8,781, Բրազիլիայում՝ 56,109, Հնդկաստանում՝ 15,689:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--00—ԼՄ