Չգիտեմ՝ ինչու է Ադրբեջանը բանակցելու փոխարեն որոշել ԼՂ խնդիրը լուծել էթնիկ զտման միջոցով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի արաբական խմբագրությանը: Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Նրանք փորձում են ստիպել հայերին լքել այն տարածքը, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ Ադրբեջանը որպես պետություն գոյություն չուներ: Իմ բառապաշարում սա կոչվում է էթնիկ զտում՝ ստիպել մարդկանց հեռանալ միայն այն պատճառով, որ նրանք այլ էթնիկ պատկանելություն ունեն, չեն համապատասխանում այս կամ այն որակավորմանը: Արդյո՞ք դա լայնամասշտաբ պատերազմ է, թե ոչ: Կարծում եմ՝ այո: Սա արյունահեղ պատերազմ է, փոքրաթիվ, բայց հպարտ ժողովրդի պատերազմ: Ժողովուրդ, որն ապացուցել է, որ կարող է կռվել և երբեք չի կարող պարտվել: Նրանք այն ժամանակ հաղթեցին Ադրբեջանի դեմ պատերազմում: Չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանը բանակցելու և միջազգային բանակցությունների սեղանի փոխարեն որոշել խնդիրը լուծել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի էթնիկ զտման միջոցով:

Սա հակամարտություն է Ադրբեջանի և հայերի միջև, որոնք մտածում են, որ ինքնորոշման իրավունք ունեն, ճիշտ այնպես, ինչպես ունեն մնացած բոլոր ազգերը, ինչպես նախկին Հարավսլավիայի պետությունները, Շոտլանդիան: Լեռնային Ղարաբաղի հայերն ասում են, որ օրենքի համաձայն հանրաքվե են անցկացրել: Այս ամենին Ադրբեջանի պատասխանը միջնադարյան պատասխան է՝ պատերազմ, փոխանակ լիներ այդ մարդկանց կամքը հարգելը»:

նախագահ

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս