Վերջին 1 օրում COVID-19-ից 6 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 53 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

մահ

Հոկտեմբերի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որից 44932-ը՝ առողջացած, 990-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Ունենք 222 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ