Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ստորագրել է

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը,

«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին,

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

--00--ԱՀ