Ադրբեջանի ԶՈւ չհայտարարված մարդկային կորուստների ևս 619 անուն է hրապարակվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News

ադրբեջան

Ադրբեջանի ԶՈւ չհայտարարված, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստերի անվանացուցակի 5-րդ մասը։  Այս պահին կա 619 անուն։ Եվս շուրջ 60 անուն դեռ մշակվում է։  Այս մասին հայտնում է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյան։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ