Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է կամավորական աշխատանքներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է պատերազմական իրավիճակում իրականացվող կամավորական աշխատանքներով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ:

Նախարարը մանրազնին ուսումնասիրել է շտապօգնության մեքենաների տեխնիկական հագեցվածության աստիճանը, հարմարավետությունը և այլ անհրաժեշտ պահանջներ վիրավոր զինվորների տեղափոխումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

նախարար

--00--ԱԹ